ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից 2026 թ․ մայիսի 19-ին իրականացված վերահսկողական այցի ընթացքում պարզվել է, որ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում պոկված են եղել Տեսչական մարմնի կողմից 2026 թ. մայիսի 15-ին տեղադրված կապարակնիքները (հասցե՝ ք. Երևան, Ռուբինյանց 41/1)։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում է տեսչական մարմինը:
«Փաստը տեղում արձանագրվել է ՇՎՏՄ տեսուչների կողմից, որի արդյունքում կազմվել է արձանագրություն։
Իրավախախտ տնտեսավարող սուբյեկտը կենթարկվի վարչական ավելի խիստ պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ևս մեկ անգամ սպառողներին հորդորում է զերծ մնալ նշված լցակայանից լիցքավորում իրականացնելուց, քանի որ վերջին ամիսների ընթացքում նույն տնտեսվարողի մոտ` տարբեր հասցեներում, բազմիցս արձանագրվել են թերլիցքավորման դեպքեր»,- ասվում է հաղորդագրությունում։
Source: https://news.am/hy/news/1036675
Armenia
«ԴԱՎՈ ՕԻԼ» լցակայանում կրկին խախտում է արձանագրվել. Տեսչական մարմինը հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։