Մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:50-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների հատման վայրում՝ Դավիթ Անհաղթի զբոսայգու դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes Maybach» և Տավուշի մարզի բնակիչ 39-ամյա Արայիկ Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Բախման հետևանքով «Maybach»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Սուրեն Դ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։ Պարեկներն ու քննչական բաժինը ունեն կասկածներ, որ «Mercedes Maybach»-ի վարորդը եղել է այլ անձ, սակայն վարորդ ներկայացել է Արմեն Գ.-ն։ Այդ տեղեկությունը պարզում են։
Source: https://news.am/hy/news/1036181
Armenia
Դավիթ Անհաղթ զբոսայգու մոտ բախվել են Mercedes Maybach-ը և Hongqi-ն․ վերջինս բախվել է կայանված «Toyota»-ին․ կան տուժածներ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։