Որքան շուտ ԱՄՆ-ն և Իրանը գտնեն Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուծելու միջոց, այնքան դա ավելի լավ կլինի երկու երկրների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի և համաշխարհային հանրության համար։ Այս մասին մայիսի 15-ին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ-ն։
«Այս հակամարտությունը, որը ընդհանրապես չպետք է լիներ, հետագա շարունակության համար հիմքեր չունի, և որքան շուտ ԱՄՆ-ն ու Իրանը կարողանան գտնել կարգավորման ուղին, այնքան ավելի շահավետ դա կլինի թե՛ երկու կողմերի, թե՛ տարածաշրջանի երկրների և ամբողջ աշխարհի համար», — ասվում է գրավոր հայտարարության մեջ։
Չինական կողմը պնդում է, որ ճգնաժամի լուծման միակ արդյունավետ միջոցը բանակցություններն ու երկխոսությունն են, մինչդեռ ուժային մեթոդները դրական արդյունքի չեն հանգեցնի։
«Քանի որ երկխոսության դռները բաց են, չպետք է դրանք կրկին փակել», — հավելել են գերատեսչությունում։
Բացի այդ, ՉԺՀ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել հնարավորինս շուտ ծովային ուղիների բնականոն աշխատանքը վերականգնելու անհրաժեշտության վրա, ինչը թույլ կտա ապահովել համաշխարհային մատակարարման շղթաների կայունությունն ու անխափանությունը։
Source: https://news.am/hy/news/1035556
Աշխարհ
Չինաստանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ին և Իրանին կոչ են արել կարգավորել հակամարտությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։