Բուքինգեմյան պալատը դեռ վեց տարի առաջ հասանելիություն է ստացել 30 000 էլեկտրոնային նամակներից բաղկացած արխիվին, որոնք, համաձայն դատական փաստաթղթերի, կարող էին տեղեկություններ պարունակել այն մասին, որ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը կիսվել է կառավարական գաղտնի տվյալներով, երբ զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցչի պաշտոնը։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Ինչպես բխում է գործի նյութերից, 2020 թվականին նրա ֆինանսական գործարքների հետ կապված նամակագրության արխիվը փոխանցվել է թագավորական պալատի բարձրաստիճան պաշտոնյա լորդ-կամերհերին։
Հաղորդվում է, որ նամակները ձեռք են բերվել դատական վեճի ընթացքում՝ նախկին արքայազնի գործնական կոնտակտներից մեկի հաշվից։
Բուքինգեմյան պալատը հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը՝ վկայակոչելով Մաունթբաթեն-Վինձորի նկատմամբ իրականացվող ոստիկանական ընթացիկ քննությունը։
Ավելի վաղ Թեմզայի հովտի ոստիկանությունը դիմել էր հանրությանը՝ կոչ անելով տեղեկություններ տրամադրել պաշտոնեական դիրքի չարաշահման կասկածանքով հարուցված նոր քննության շրջանակներում։
Դատական փաստաթղթերը նաև մատնանշում են, որ արխիվի պատճենը պալատին է փոխանցվել 2020 թվականի մայիսին, իսկ ավելի ուշ հաստատվել է, որ նամակները Բուքինգեմյան պալատ են հասցվել նույն տարվա ամռանը՝ արդեն այն բանից հետո, երբ նա թողել էր պաշտոնական թագավորական պարտականությունները։
Նամակագրության մի մասը, որը վերաբերում է մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածին, առնչվում է մի շարք գործարարների և կառույցների, այդ թվում՝ «Kaupthing» բանկի և «Banque Havilland»-ի հետ նրա ունեցած ֆինանսական կապերին։
Նյութերում նաև նշվում է, որ Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորը կարող էր գաղտնի տնտեսական ճեպազրույցների տվյալներ վերահասցեագրել երրորդ անձանց, այդ թվում՝ բիզնեսի ներկայացուցիչներին, ինչը նախկինում նույնպես լրագրողական հետաքննությունների առարկա էր եղել։
Դատական որոշումների տվյալներով՝ այդ նամակների մի մասը հետագայում օգտագործվել է զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում և փոխանցվել տարբեր անձանց, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչներին։
Նախկին արքայազնը հերքում է օրինախախտումների վերաբերյալ բոլոր մեղադրանքները և հայտարարում, որ որպես առևտրային ներկայացուցիչ իր գործունեությունից անձնական շահ չի ստացել։
Ներկայումս ոստիկանությունը շարունակում է քննությունը, իսկ իշխանություններն ու պալատի ներկայացուցիչները հայտարարում են իրավապահ մարմինների հետ համագործակցության մասին։
Source: https://news.am/hy/news/1039573
World
Բուքինգեմյան պալատը դեռ 6 տարի առաջ հասանելիություն է ստացել նախկին արքայազն Էնդրյուին վերաբերող նամակների արխիվին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։