Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզչական հանդիպումներն Արմավիրի մարզում: ՔՊ-ն այժմ Էջմիածնում է: Այստեղ մի շարք բնակիչներ մոտեցել են ՔՊ-ականներին, իրենց դժգոհությունը հայտնել։
Մի քաղաքացի, որը 44-օրյա պատերազմում զոհվածի հարազատ է՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ասել է. «Ներեցեք, ես ձեզ չեմ ընտրելու, իմ հարազատներին, հարևաններին, բարեկամներին, բոլորին ասել եմ՝ ձեզ չընտրեն: Ձեզ չեմ ընտրելու։ Չգիտեմ ում եմ ընտրելու, դեռ թեկնածու չեմ գտնում, բայց ինչ–որ մեկին կընտրեմ»։
Ի պատասխան Սիմոնյանն աել է, որ քաղաքացին այլընտրանք չունի. «Պիտի ընտրես, մենք իրար հետ խոսացել ենք, ես գիտեմ, այլընտրանք չունես»։
Մի վրդովված կին էլ, որը չի մոտեցել Ալեն Սիմոնյանին, մեր թղթակցին ասել է. «Երեխուս գլուխը կերավ, այսօր գնամ իրեն ընտրե՞մ, ինչի՞ համար։ 5000 երեխու գլուխ կերավ, իմ մինուճար բալի գլուխը ինքը կերել է, էսօր եկել է իմ քաղաքի մեջը ֆռում է։ Ունեի–չունեի, էդ մի երեխաս ունեի, բերեցին, դրեցին դեմս, այսօր էլ եկել ա ստեղ, ասում ա՝ ընտրեք ինձի»։
Մի կին էլ վիճել է ՔՊ-ի համակիրների հետ: Նրա խոսքով՝ Փաշինյանը խոստումներ է տալիս, սակայն լավ ապագայի հույսեր չի տալիս. «Ինքը մեզ պետք չի, մեր քրիստոնեությանը թուլացնում է, մեր ժողովրդին կոտորում է, ձևական ասում է՝ սա կանեմ, բայց չի անում, ձևական հույս է տալիս, իրական լույս չի տալիս։
10 000 թոշակն ավելացրեց, 20 000 մթերքների գները բարձրացրեց, 50 դրամանոց ձվերը 85–95 սարքեց, 2-3 հազարանոց կոֆեները 7-8 հազար դարձավ։ Ինչ խոստանում է, որ անի, ձևական է, հույս է տալիս, իրական լույս չի տալիս Հայաստանին, մշտական է հայերին գզում, Ալիևի պահանջները՝ դզում»,–ասել է նա։
Source: https://news.am/hy/news/1035696
Armenia
«Բոլորին ասել եմ՝ ձեզ չընտրեն». «Հայերին գզում է, Ալիեւի պահանջները՝ դզում». «Տղայիս գլուխը կերել է». քաղաքացիները ՔՊ–ի մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։