Բրիտանական British Petroleum (BP) էներգետիկ ընկերությունը կդառնա Ադրբեջանի շելֆում բնական գազի արդյունահանման խոշոր նախագծի՝ «Բաբեկ» հանքավայրի օպերատորը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի երեք աղբյուրների։
British Petroleum-ն արդեն իսկ կարևոր դեր է խաղում Ադրբեջանի նավթագազային հատվածում, որի էներգետիկ պաշարները առանձնահատուկ նշանակություն են ձեռք բերել Եվրոպայի համար, երբ որոշում ընդունվեց նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, որը նախկինում մայրցամաքի հումքի գլխավոր մատակարարներից մեկն էր։
Ըստ աղբյուրների՝ ադրբեջանական պետական SOCAR նավթագազային ընկերությունը և British Petroleum-ը մտադիր են «Բաբեկ» հանքավայրի վերաբերյալ համաձայնագրի մասին հայտարարել հունիսի 1-ին։
Հանքավայրի պաշարները գնահատվում են մոտ 400 միլիարդ խորանարդ մետր գազ և 80 միլիոն տոննա գազային կոնդենսատ։
Ինչպես հայտնել են գործակալության աղբյուրները, «Բաբեկ» հանքավայրը, որն այժմ մտնում է SOCAR-ի կառավարմանն առընթեր նախագծի կառուցվածքի մեջ, կառանձնացվի որպես առանձին նախագիծ, որի օպերատորը կդառնա British Petroleum-ը։
Source: https://news.am/hy/news/1039489
World
British Petroleum-ը կդառնա Ադրբեջանի շելֆում բնական գազի արդյունահանման խոշոր նախագծի օպերատոր. Reuters
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։