Նախորդ շաբաթ գրանցված զգալի աճից հետո նավթի գները շարունակել են աճել երկուշաբթի առավոտյան, քանի որ առևտրականները վախենում են Մերձավոր Արևելքում հակամարտության նոր սրումից։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 1,8 դոլարով (1,65%)՝ մեկ բարելի համար հասնելով 111,06 դոլարի։ Անցած ուրբաթ այդ պայմանագրի գինը թանկացել էր 3,54 դոլարով (3,35%)՝ մեկ բարելի համար հասնելով 109,26 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում հունիսյան WTI նավթի ֆյուչերսները թանկացել են 2,11 դոլարով (2%)՝ մեկ բարելի համար հասնելով 107,53 դոլարի։ Նախորդ սեսիայի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 4,25 դոլարով (4,2%)՝ մեկ բարելի համար հասնելով 105,42 դոլարի։
Անցած շաբաթվա ընթացքում Brent-ի գինն աճել է 7,8%-ով, իսկ WTI-ինը՝ 10,5%-ով, ինչը պայամանավորված է ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունների շուրջ անորոշություններով։
Source: https://news.am/hy/news/1036172
Football
Brent տեսակի տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 111 դոլարի շեմը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։