Նավթի գինն ուրբաթ առավոտյան բարձրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ նոր հայտարարությունների ֆոնին։

Brent նավթի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում վաճառվում են մեկ բարելի դիմաց 107,03 դոլարով, ինչը 1,31 դոլարով (1,24 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման մակարդակից։ Հինգշաբթի այս պայմանագիրը թանկացել էր 9 ցենտով (0,1 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 105,72 դոլարի։

WTI նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1,42 դոլարով (1,4 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 102,59 դոլարի։ Նախորդ աճուրդների արդյունքներով դրանց արժեքն աճել էր 0,15 դոլարով (0,15 տոկոս)՝ մինչև մեկ բարելի դիմաց 101,17 դոլար։

Source: https://news.am/hy/news/1035593