ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը վիճաբանել է Չինաստանի անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, որոնք հավատարմագրման բեյջի բացակայության պատճառով թույլ չեն տվել նրան մուտք գործել Պեկինում անցկացվող միջոցառման սրահ։ Այս մասին հայտնում է «The Daily Beast» պորտալը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են Բեսենթին, երբ նա փորձել է մտնել Պեկինի Ժողովրդական ներկայացուցիչների համահավաքի տան (խորհրդարանի շենքի) նիստերի դահլիճ, որտեղ ընթանում էին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները։ «Լարված» երկխոսությունը տևել է մոտ կես ժամ, ինչից հետո նրանք «փոխզիջման են եկել»․ Բեսենթի օգնականները նրան են փոխանցել մի իր, որը, ամենայն հավանականությամբ, եղել է հենց բեյջը, և ֆինանսների նախարարին թույլատրել են ներս մտնել։
ԱՄՆ նախագահը պաշտոնական այցով Չինաստանում է գտնվել մայիսի 13-ից 15-ը։ Թրամփին ուղեկցել են ամերիկյան 16 խոշորագույն ընկերությունների ղեկավարներ, այդ թվում՝ Tesla-ի ղեկավար և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը, Nvidia-ի գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգը, BlackRock-ի ղեկավար Լարի Ֆինկը, Boeing-ի նախագահ Քելի Օրտբերգը և Goldman Sachs բանկի ղեկավար Դևիդ Սոլոմոնը:
Source: https://news.am/hy/news/1036470
Football
Բեսենթը վիճաբանել է չինական անվտանգության ծառայության հետ․ The Daily Beast
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։