Բաթումիի օդանավակայանում ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի մի քաղաքացու, որը փորձել է Վրաստան ներկրել «Պրեգաբալին» տեսակի ուժեղ ներգործող հոգեմետ դեղամիջոցի 155 հաբ, հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:

Փոշին և պատիճները հայտնաբերվել են ձեռքի ուղեբեռի զննության ժամանակ։ Քննության տվյալներով՝ տղամարդն ապօրինի ձեռք է բերել, պահել և երկրի տարածք է ներկրել առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութ։

Ձերբակալման գործողությունը համատեղ իրականացրել են Կենտրոնական քրեական ոստիկանության և մաքսային ծառայության աշխատակիցները։

Այժմ ձերբակալվածին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում. գործը քննվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։

Source: https://news.am/hy/news/1035788