Երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում ստացած կտրած-ծակած վերքեր ախտորոշմամբ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել անչափահաս տղա, հայտնում է shamshyan.com-ը։
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Էջմիածին քաղաքի բնակիչ, 15-ամյա Ս. Պ.-ն է։
Իրավապահները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 10:20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջին փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Էջմիածին քաղաքում հաշվառված 18-ամյա Հապետ Գ.-ի, 18-ամյա Նարեկ Հ.-ի և հիվանդանոց տեղափոխված 15-ամյա Ս. Պ.-ի միջև, որի ընթացքում վիճաբանության մյուս կողմի մասնակիցներից՝ Կոտայքի մարզի բնակիչ 18-ամյա Սուրեն Դ.-ն, իր մոտ պահվող դանակով հարվածներ է հասցրել Ս. Պ.-ի մարմնի տարբեր մասերին։Վիճաբանության ժամանակ Հապետ Գ.-ն իր մոտ պահվող մեկնարկային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ։
Ոստիկանները հայտնաբերել են նշված անձանց, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Կրակոցներ արձակողը Էջմիածնի նախկին քաղաքապետ, գեներալ Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի տղան է, իսկ վիճաբանությունը տեղի է ունեցել աղջկա պատճառով, ում նույնպես իրավապահները հայտնաբերել են։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Source: https://news.am/hy/news/1035815
Football
Էջմիածնում տեղի ունեցած վեճի արդյունքում հիվանդանոց տեղափոխվածը Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի տղան է
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։