ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հաքը հայտարարել է, որ հինգշաբթի իսրայելցի զինվորականները երկու անգամ խոչընդոտել են Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կազմի խաղաղապահներին, հաղորդում է Al Jazeera-ն:
Մի դեպքում, լիբանանյան Ալ-Բայադա քաղաքից դեպի հարավ, «տանկը կանգնեցրել է լիբանանյան Կարմիր խաչին ուղեկցող խաղաղապահներին, իր հիմնական հրանոթն ուղղել շարասյան վրա և հրամայել նրանց լքել տարածքը»,- լրագրողներին հայտնել է Հաքը: Ավելի ուշ շարասյունը կարողացել է շարունակել ճանապարհը։
Ըստ Հաքի՝ երկրորդ միջադեպի ժամանակ իսրայելական տանկը Նակուրայի մոտակայքում «կարճ ժամանակով» փակել է UNIFIL-ի պարեկախմբի ճանապարհը:
«Նման սահմանափակումները անհամատեղելի են UNIFIL-ի տեղաշարժի ազատությունը հարգելու պարտավորության հետ։ Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում լիովին հարգել այդ պարտավորությունը»,- ասել է նա։
Հաքը լրագրողներին հայտնել է նաև, որ հինգշաբթի իսրայելցի զինվորականների արձակած երեք արկեր պայթել են լիբանանա-իսրայելական սահմանի մոտ գտնվող Ռմեյշ գյուղի մոտակայքում՝ UNIFIL-ի դիրքից մոտ 70 մետր հեռավորության վրա։
Միաժամանակ, այսօր ավելի վաղ UNIFIL-ը հայտնել էր նաև Ալ-Բայադայում «ՄԱԿ-ի դիրքի ներսում մեկ հարվածի և ևս մեկի՝ դիրքի մոտակայքում հարված հասցնելու մասին, ինչը հանգեցրել է շենքերի նյութական վնասների»,- ասել է Հաքը։
Source: https://news.am/hy/news/1035799
Football
Իսրայելցի զինվորականները խոչընդոտներ են ստեղծում Լիբանանում խաղաղապահների համար. ՄԱԿ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։