Այսօր Արաբկիրում քարոզարշավի շրջանակում Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կինը արցախցի փաստաբան Տաթև Սողոյանի մայրն է։

Նա Facebook–ի իր էջում գրել է. «Մայրիկս էությանս առանցքն է ու պայքարիս մոտիվացիայի աղբյուրը:

Ամենաշատը աշխարհում կուզեի մայրիկիս առանց իր ցավի տեսնել:

Ինչպես շատերդ ճանաչեցիք այսօրվա հերոսը մայրիկս էր, նույն ինքը բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը:

Իրադարձության իրավական ու բարոյական շերտերին կանդրադառնամ ավելի ուշ: Մինչ այդ ձեր աջակցության խոսքերը կարող եք մեկնաբանություններում թողնել»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 18–ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և արցախցի մի բժշկուհու միջև։ Կինը՝ բժշկական գիտությունների թեկնածու մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը, նույն ինքը` 44-օրյա պատերազմում բռնի անհետացած փոխգնդապետ բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը, մոտեցել է նրան և ասել, որ Փաշինյանը գողացել է իր հայրենիքը։ Փաշինյանը հունից դուրս է եկել, սկսել է գոռալ, սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի նախկին նախագահների, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի հասցեին։ Ընդ որում, թիրախավորում էր հատկապես Ռոբերտ Քոչարյանին՝ որպես արցախցի, թեև կինը որևէ կերպ ցույց չէր տվել, թե իրականում քաղաքական ինչ նախընտրություն ունի։

«Հանելու եմ ձեր մասկաները, կոխեմ համապատասխան տեղը».Փաշինյանը հունից դուրս եկավ եւ սկսեց գոռգոռալ

Source: https://news.am/hy/news/1036279