ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Կուբա կատարած այցի ընթացքում հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է համագործակցության տնտեսության և անվտանգության ոլորտներու՝, կղզում բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ Ասդ մասին, աղբյուրներին հղումով, հայտնել է Axios պորտալը։
Պորտալի տվյալներով՝ Ռեթքլիֆը Կուբա այցի ընթացքում հանդիպումներ է անցկացրել Ռաուլ Կաստրոյի թոռան՝ Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոյի, ինչպես նաև ներքին գործերի նախարար Լասարո Ալբերտո Ալվարես Կասասի և տեղի հետախուզության ղեկավարի հետ։ Ինչպես գրել է Axios-ը, ԿՀՎ ղեկավարը «փոխանցել է նախագահ [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի ուղերձն այն մասին, որ ԱՄՆ-ը պատրաստ է լուրջ փոխգործակցության տնտեսության և անվտանգության հարցերով, եթե Կուբան իրականացնի հիմնարար փոփոխություններ»։ «Հանդիպման ընթացքում [ԿՀՎ] տնօրեն Ռեթքլիֆը և Կուբայի ղեկավարության ներկայացուցիչները քննարկել են հետախուզական համագործակցությունը, տնտեսական կայունությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը՝ այն ֆոնին, որ Կուբան այլևս չի կարող ապաստան լինել [ԱՄՆ] մրցակիցների համար Արևմտյան կիսագնդում», - աղբյուրներին հղումով հայտնել է պորտալը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները։
Ավելի վաղ Կուբայի ՆԳՆ-ն հայտնել էր Հավանայում իր ներկայացուցչի հանդիպման մասին ԿՀՎ տնօրենի հետ։ Ինչպես նշվել է գերատեսչության հայտարարության մեջ, «կուբայական կողմի տրամադրած տեղեկատվությունը և ամերիկյան պատվիրակության հետ կարծիքների փոխանակումը ցույց են տվել, որ Կուբան սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար, և չկա որևէ օրինական հիմք այն ահաբեկչությունը ենթադրաբար հովանավորող պետությունների [ամերիկյան] ցանկում ներառելու համար»։ ՆԳՆ հաղորդագրությունում ընդգծվել է, որ կղզու տարածքում «չկան օտարերկրյա ռազմական կամ հետախուզական բազաներ, և [Կուբան] երբեք չի աջակցել Միացյալ Նահանգների դեմ որևէ թշնամական գործունեության իրականացմանն ու թույլ չի տա իր տարածքից նման գործողություններ իրականացնել որևէ այլ երկրի դեմ»։
Մարտի 5-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ հետագա գործողությունների ընթացքի մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո։ Ավելի վաղ նա բազմիցս պնդել էր, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են փլուզմանը՝ ԱՄՆ ճնշման ներքո Վենեսուելայից կղզեպետություն նավթի մատակարարումների դադարեցումից հետո։ Փետրվարի 27-ին ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները կարող է «ընկերական կերպով վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ»։
Ինչպես մարտի 13-ին հայտնել էր Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը, Հավանան և Վաշինգտոնը բանակցություններ են անցկացրել, որոնք միտված էին երկկողմ տարաձայնությունների լուծման ուղիներ գտնելուն՝ երկխոսության միջոցով։ Միևնույն ժամանակ, ինչպես փետրվարին աղբյուրներին հղումով տեղեկացրել էր Axios պորտալը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կղզու ապագան գաղտնի քննարկում է Ռոդրիգես Կաստրոյի հետ։
Source: https://news.am/hy/news/1035567
Արհեստական բանականություն
Axios. ԿՀՎ ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Կուբայի հետ՝ բարեփոխումների պայմանով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։