«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Նարեկ Մանթաշյանն անդրադարձել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գրառմանը։

«Արայիկ Հարությունյանը այս նկարը տեղադրել ու մուննաթա եկել:

Քո նկարի առաջին մասի փոքրիկ հյուղակ հիշեցնող տարածքներից մեկում, ձեր իշխանության օրոք, ձեր Պապիկյան նախարարի ժամանակ 15 զինվոր այրվեց, որովհետև տարրական տաքանալու միջոց չուներ:

Երկրորդ նկարը և նմանատիպ նկարներ, որոնք պիտի հույզեր առաջացնեն, վաղուց չեն աշխատում, որովհետև 8 տարի իշխանություն եք և բացի բառաչանքը թալանի մասին, չկա որևէ հետևանք, բա գտեք ումն էին, ինչ միջոցներով էին ու դատեիք...

Որ ժամանակին դատեիք, արդեն ազատված կլինեին, այ այդքան երկար ժամանակ իշխանություն եք, բայց քիչ մնաց, էլ չեք հասցնի, հիմա ինքներդ պիտի պատասխան տաք՝ բերած արհավիրքների, լափած փողերի ու հայրենավաճառության համար...

Source: https://news.am/hy/news/1035860