Արցախցիների դեմ ատելության քարոզին և այս տաղտկալի իրականությանը զուգահեռ վերջին մի քանի օրվա ընթացքում շուշեցի Կարեն Սարգսյանը Հայաստան է բերել Եվրոպայի սամբոյի առաջնության ոսկին, մարտունեցի Սուրեն Ավանեսյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ-17 Եվրոպայի առաջնության ոսկին, իսկ մարտունեցի Ավանես Զաքարյանը՝ սանդա ուշուի Եվրոպայի առաջնության ոսկին։

Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նշենք, որ վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհավասարակշիռ վարք է դրսևորում՝ թիրախավորելով արցախցիներին, նրանց անվանելով «թռածներ», «փախածներ» և այլն։

Source: https://news.am/hy/news/1036606