ԱՄՆ-ը մտադիր է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում Typhon միջին հեռահարության հրթիռային համալիրներ ժամանակավորապես տեղակայել Կագոսիմա պրեֆեկտուրայում տեղակայված Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի Կանոյա ավիաբազայում, հաղորդում է Kyodo գործակալությունը։ Մանևրների ժամանակ դրանց հետ մեկտեղ կտեղակայվեն նաև HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։
Դա կլինի արդեն երկրորդ դեպքը, երբ Typhon համալիրները տեղակայվում են Ճապոնիայում։ Դրանք ընդունակ են արձակել SM-6 հրթիռներ և շուրջ 2 հազար կիլոմետր հեռահարությամբ Tomahawk թևավոր հրթիռներ։ Առաջին անգամ այդ համակարգերը տեղակայվել էին 2025 թվականին Իվակունիում գտնվող ԱՄՆ ծովային հետևակի բազայում, որտեղ մնացել էին նախատեսված ժամկետից ավելի երկար, ինչը հարուցել էր տեղի բնակիչների դժգոհությունը և բողոքի դիմումները։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ ընթացիկ տեղակայման ժամանակ մարտական հրաձգություններ չեն անցկացվելու։ Valiant Shield (հունիս-հուլիս) և Orient Shield (սեպտեմբեր) զորավարժություններն ուղղված են ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև փոխգործակցության ամրապնդմանը և համատեղ պոտենցիալի հզորացմանը։ Ըստ Kyodo-ի տվյալների՝ նման քայլերը դիտարկվում են նաև որպես Չինաստանի զսպման տարր։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում միջին և փոքր հեռահարության հրթիռների հնարավոր տեղակայումը կարող է հանգեցնել ռազմատեխնիկական պատասխան միջոցների։
Source: https://news.am/hy/news/1036957
Football
ԱՄՆ-ը ծրագրում է զորավարժություններին Typhon և HIMARS հրթիռային համակարգեր ժամանակավորապես տեղակայել Ճապոնիայում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։