Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իբր պատրաստվում է «պատերազմի նոր փուլի»։

Նա նշել է, որ իրանցիները «պետք է վստահ լինեն», որ երկրի զինված ուժերն օգտագործել են հրադադարի ռեժիմը՝ «իրենց հզորությունը վերականգնելու համար»։

«Հակառակորդի բացահայտ և թաքնված գործողությունները ցույց են տալիս, որ նա ձգտում է պատերազմի նոր փուլի»,- նրա խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։

«Մենք թշնամուն կստիպենք զղջալ Իրանի վրա կրկին հարձակվելու համար»,- հավելել է Ղալիբաֆը։

Source: https://news.am/hy/news/1036970