ԱՄՆ-ն առայժմ չի հաստատում Հորմուզի նեղուցում իրանական ծովային ականների գոյությունը։ Այս գործողությունները տեղի են ունենում նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության ֆոնին, թե Թեհրանն իբր համաձայնել է հեռացնել այն ականները, որոնք ամերիկյան զինուժին այդպես էլ չի հաջողվել գտնել կամ վնասազերծել։
Ինչպես հայտնում է NBC News-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի և իրավիճակին ծանոթ աղբյուրի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետախուզական տվյալները հակամարտության սկզբում հիրավի վկայում էին Իրանի կողմից նեղուցի հնարավոր ականապատման մասին։
Այնուամենայնիվ, ամերիկացի զինվորականների իրականացրած ստորջրյա հետազոտությունները չեն հայտնաբերել որևէ օբյեկտ, որը հնարավոր կլիներ հստակորեն որակել որպես ծովային ական։
Ըստ աղբյուրներից մեկի՝ սպառնալիքի իրական մասշտաբները զգալիորեն չափազանցված են եղել և չեն համապատասխանել սկզբնական մտավախություններին։
«Իրականում վտանգը շատ ավելի թեթև էր, քան ենթադրում էինք», — NBC-ն մեջբերում է իրավիճակին մոտ կանգնած զրուցակցի խոսքերը։
Հորմուզի նեղուցը նավթի և գազի փոխադրման համաշխարհային կարևորագույն երթուղիներից է, ուստի այս շրջանի հնարավոր ականապատման մասին ցանկացած լուր լուրջ անհանգստություն է առաջացնում միջազգային շուկաներում։
Source: https://news.am/hy/news/1039599
World
ԱՄՆ-ը չի հայտնաբերել Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ականապատման որևէ ապացույց․ NBC News
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։