Ինչպես և կանխատեսվում էր, Միացյալ Նահանգների նախագահը երրորդ անգամ է դավաճանում դիվանագիտությանը, X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։

«Շարունակելով ծովային շրջափակումը և բանակցություններում առաջ քաշելով չափազանցված պահանջներ՝ նա հերթական անգամ ապացուցեց, որ հակված չէ բանակցությունների և հետապնդում է այլ նպատակներ», - նշել է Ռեզային։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավարտել է Իրանի հետ գործարքի վերաբերյալ խորհրդակցությունը։

Թրամփը իր պահանջների ցանկում նշել էր Հորմուզի նեղուցի բացումը, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային նյութերի դուրսբերումն ու ոչնչացումը։

Source: https://news.am/hy/news/1039595