ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը գնալով ավելի շատ է հակվում Կուբայի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու տարբերակին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է «Politico» պարբերականը։
Պարբերականի աղբյուրի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը հիասթափված են, որ կղզուն վառելիքից զրկելու և ճնշումներ գործադրելու ամերիկյան քաղաքականությունն այդպես էլ արդյունք չտվեց, ու Կուբայի իշխանությունները չգնացին տնտեսական ու քաղաքական բարեփոխումների։ «Այդ պատճառով նրանք սկսել են շատ ավելի լուրջ կերպով դիտարկել ռազմական սցենարի կիրառումը», - գրում է «Politico»-ն։ Ինչպես փոխանցում են աղբյուրները, ի սկզբանե ԱՄՆ ղեկավարությունը հույս ուներ, որ պատժամիջոցների ճնշումն ու նավթային շրջափակումը, ինչպես նաև Վենեսուելայի և Իրանի դեմ իրականացվող գործողությունները կուբայական կողմին կմղեն գործարքի կնքմանը։
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ իշխանությունները, ի թիվս այլ տարբերակների, դիտարկում են նաև Կուբայական հեղափոխության առաջնորդներից մեկին՝ բանակի գեներալ Ռաուլ Կաստրոյին գերեվարելու հնարավորությունը։ «Սակայն ամերիկյան զինվորականները, մեկ-երկու հոգու պատանդ վերցնելուց զատ, դիտարկում են նաև գործողությունների ամբողջական փաթեթ։ Հնարավոր ռազմական քայլերի մասշտաբը տատանվում է [ղեկավարությանը] վախեցնելու և զիջումների մղելու նպատակով իրականացվող մեկանգամյա ավիահարվածից մինչև ցամաքային ներխուժում», - գրում է թերթը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում արդեն սկսել է կղզու դեմ ռազմական գործողությունների պլանների մշակումը։
Ինչպես մայիսի 14-ին հայտնել էր «Axios» պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռեթքլիֆը Կուբա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ կղզում բարեփոխումների իրականացման դեպքում Վաշինգտոնը պատրաստ է համագործակցել տնտեսության և անվտանգության ոլորտներում։ Ավելի վաղ՝ մարտի 5-ին, ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ հետագա քայլերի մշակմամբ։ Նա նախկինում ևս բազմիցս պնդել էր, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը կանգնած են փլուզման եզրին, քանի որ ԱՄՆ ճնշումների ներքո դադարեցվել են Վենեսուելայից դեպի Կուբա նավթի մատակարարումները։ Իսկ փետրվարի 27-ին ամերիկյան վարչակազմի ղեկավարը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները կարող են «ընկերաբար վերահսկողություն սահմանել Կուբայի նկատմամբ»։
Source: https://news.am/hy/news/1036485
Football
ԱՄՆ-ն գնալով ավելի է հակվում Կուբայի դեմ ռազմական ուժ կիրառելու տարբերակին․ Politico
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։