ԱՄՆ Կոնգրեսը «հավանաբար չի հաստատի» Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական օգնության նոր փաթեթը՝ միաժամանակ աջակցելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, նշել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական Բրայան Մասթը Ազատություն ռադիոկայանի հարցազրույցում։

Նրա կարծիքով՝ եվրոպական երկրները պետք է իրենց վրա վերցնեն Ուկրաինային աջակցելու «ավելի մեծ պատասխանատվություն», քանի որ պատերազմը տեղի է ունենում «նրանց դռների մոտ»։

«Ես չեմ հավատում, որ դուք կտեսնեք Ուկրաինայի անվտանգության աջակցության ամերիկյան նոր փաթեթ՝ 6 միլիարդ դոլարի, 60 միլիարդի կամ որևէ այլ գումարի չափով», — ասել է նա։

Կոնգրեսականի խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի Ուկրաինային տրամադրել հետախուզական աջակցություն և թույլ կտա զենքի վաճառքն ու փոխանցումը, «նույնիսկ եթե Կոնգրեսը չհաստատի օգնության նոր ծավալուն փաթեթը»։

Source: https://news.am/hy/news/1035946