Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունում շեշտում է ուրան հարստացնելու իր իրավունքը։ Այս մասին հայտնում է «IRNA» պետական լրատվական գործակալությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին հայտարարել էր, որ իրեն կգոհացնի, եթե Իրանը 20 տարով դադարեցնի ուրանի հարստացումը։ Դրանից հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Թեհրանը մտադիր չէ հրաժարվել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (ՄԶՉՊ) նախատեսված իր իրավունքներից։
«Իրանի վերջին առաջարկներում շեշտվել են ուրանի հարստացման և խաղաղ ատոմի օգտագործման Թեհրանի իրավունքը, բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում պատերազմի դադարեցումը, ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման վերացումն ու ակտիվների ապասառեցումը», - հայտնել է «IRNA» գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ այս մասին հայտարարվել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ Իրանի փոխարտգործնախարար Կազեմ Ղարիբ Աբադիի հանդիպման ժամանակ։
Բացի այդ, Իրանը պահանջում է փոխհատուցել ռազմական գործողություններից հետո երկրի վերականգնման համար անհրաժեշտ վնասները, դադարեցնել ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներն ու «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի» գործողությունը, ինչպես նաև դուրս բերել ամերիկյան բոլոր ուժերը Իրանին հարակից շրջաններից, նշում է գործակալությունը։
Source: https://news.am/hy/news/1036495
Football
ԱՄՆ-ի հետ երկխոսության մեջ Իրանը շեշտում է ուրան հարստացնելու իր իրավունքը․ IRNA
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։