ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մշակում է 250 դոլար անվանական արժեքով նոր թղթադրամի ձևավորումը՝ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով, և սպասում է Կոնգրեսի որոշմանը գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Այդ մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է գերատեսչության ղեկավար Սքոթ Բեսենթը։
Բեսենթի խոսքով՝ գործող կանոնները արգելում են արժույթի վրա տեղադրել կենդանի մարդկանց դիմանկարներ, սակայն Կապիտոլիական բլրի վրա քննարկվում է օրինագիծ, որը նախատեսում է բացառություն ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված հոբելյանական շարքի համար։
Փաստաթուղթը ներկայացրել է հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը, և 2025 թվականի փետրվարից այն գտնվում է Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների հանձնաժողովում։ Բեսենթը ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը գործում է կանխավ, սակայն կմնա խստորեն օրենքի շրջանակներում։
Ուիլսոնի ներկայացուցիչը NBC News-ին հայտնել է, որ կոնգրեսականը օրինագծի առաջմղումը քննարկել է հանձնաժողովի նախագահ Ֆրենչ Հիլի հետ և աջակցություն է ստացել ֆինանսների նախարարության ու Սպիտակ տան կողմից։ Հանրապետական կուսակցության աղբյուրները նշում են, որ փաստաթուղթը նախնական համաձայնություն է ստացել լսումներ անցկացնելու համար։
Եթե նախագիծը հավանության արժանանա, թղթադրամը կդառնա հոբելյանական նախաձեռնությունների ավելի լայն փաթեթի մաս։ Մարտին գերատեսչությունն արդեն հայտարարել էր նոր շարքերի թղթադրամների վրա Թրամփի ստորագրությունը ներառելու մասին՝ առաջին անգամ գործող նախագահի համար։
Source: https://news.am/hy/news/1039261
World
ԱՄՆ ֆիննախը սպասում է Կոնգրեսի որոշմանը Թրամփի դիմանկարով 250 դոլարանոց թղթադրամի նախագծի վերաբերյալ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։