ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը չի բացառել Իրանի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների մասնակի մեղմացումը։ Նա դա կասպել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտության հետագա զարգացման հետ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Սիմի Վելլիում (Կալիֆոռնիա) ընթացող Ռոնալդ Ռեյգանի անվան տնտեսական ֆորումի ժամանակ, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ն ուժի մեջ կթողնի Իրանի դեմ գործող ֆինանսական և տնտեսական սահմանափակումները, Բեսենտն ասել է. «Կապրենք, կտեսնենք»։
ԱՄՆ ֆինանսական գերատեսչության ղեկավարն այլ մանրամասներ չի հայտնել պատժամիջոցների հնարավոր մեղմացման պայմանների վերաբերյալ։
Այս հայտարարությունը հնչել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող դիվանագիտական շփումների, ինչպես նաև տարածաշրջանում լարվածության թուլացմանն ու հակամարտության կարգավորմանն ուղղված հնարավոր համաձայնագրի քննարկումների ֆոնին։
Source: https://news.am/hy/news/1039598
World
ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառել Իրանի դեմ պատժամիջոցների մասնակի մեղմացման հնարավորությունը․ Bloomberg
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։