Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։
Մայր Աթոռից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ և թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։
Source: https://news.am/hy/news/1037247
Armenia
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։