ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհեյլ Ալ-Մազրուին X-ում կատարած իր գրառման մեջ հայտարարել է, որ երկրի՝ ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ից դուրս գալու որոշումը ինքնիշխան ռազմավարական ընտրություն է, որը հիմնված է նրա երկարաժամկետ տնտեսական տեսլականի և էներգետիկ հնարավորությունների վրա։

Ալ-Մազրուիի խոսքով՝ այս որոշումը կայացվել է ազգային արտադրական քաղաքականության և ապագա հզորությունների համակողմանի գնահատումից հետո։

«Այն թելադրված է բացառապես ԱՄԷ-ի ազգային շահերով, էներգիայի հուսալի մատակարարի նրա դերով և շուկայական կայունության հանդեպ ունեցած ձգտմամբ», - ասել է նա։

Նախարարը նշել է, որ այս քայլը թելադրված չէ քաղաքական նկատառումներով և չի արտացոլում ԱՄԷ-ի ու նրա գործընկերների միջև որևէ տարաձայնություն։

«ԱՄԷ-ի որոշումները ինքնիշխան են, ռազմավարական և հիմնված են ազգային շահերի վրա, այլ ոչ թե դրսից եկող շահարկումների», - ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Արաբական Միացյալ Էմիրությունները որոշում են ընդունել 2026 թվականի մայիսի 1-ից դուրս գալ ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ից։

Source: https://news.am/hy/news/1035920