2023 թվականին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության որդեգրած նոր ռազմական ռազմավարության շրջանակում, Իսրայելը շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցրել Մերձավոր Արևելքում։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։
Պարբերականի հաշվարկներով՝ իսրայելական ուժերի վերահսկողության տակ են անցել Գազայի հատվածում, Հարավային Լիբանանում և Սիրիայում գտնվող տարածքները, ինչը կազմում է 1949 թվականի սահմաններով Իսրայելի տարածքի մոտ 5%-ը։ FT-ն նշում է, որ զբաղեցված տարածքների ավելի քան կեսը բաժին է ընկնում Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական զորքերը ստեղծել են այսպես կոչված անվտանգության գոտի՝ շիական «Հեզբոլլահ» կազմակերպությանը զսպելու համար։ Տարածքների մնացած մասը գտնվում է Գազայի հատվածում և Սիրիայում։ Թերթի տվյալներով՝ իսրայելական բանակը վերահսկում է Գազայի տարածքի ավելի քան կեսը, ինչպես նաև ստեղծել է լրացուցիչ բուֆերային գոտիներ։ Արդյունքում՝ անկլավի շուրջ 2 միլիոն բնակիչներ կենտրոնացել են հատվածի մինչպատերազմյան տարածքի մոտավորապես 40%-ի վրա։
Պարբերականն ընդգծում է, որ Իսրայելի նոր ռազմավարությունն արժանացել է երկրի ներսում ծայրահեղ աջ շրջանակների աջակցությանը, սակայն հանգեցրել է զանգվածային ավերածությունների և Մերձավոր Արևելքում լարվածության աճի։
Source: https://news.am/hy/news/1036490
Football
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելը շուրջ 1 հազար քառ. կմ է զբաղեցրել Մերձավոր Արևելքում․ FT
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։