Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարությամբ դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու կալանավորման միջնորդությունը՝ այն որակելով քաղաքականապես մոտիվացված և խոսքի ազատության իրավունքը սահմանափակող քայլ։ Կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։
«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք 19 մայիսի 2026 թվականին Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված ակնհայտ անօրինական, անհիմն եւ քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը։
Առավել եւս անօրինական, անհամաչափ եւ դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործնեությունը սահ մանափակելու եւ նրան պատժելու նպատակով, այլ ոչ թե օրենքով սահմանված հիմքերին համաձայն։
Քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության, նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու եւ բռնության գործադրման հրապարակային կոչի համար։ Առաջադրված հանրային քրեական հետապնդումը անօրինական եւ անհիմն է, հակասում է Հայաստանի Հանրապետության՝ խոսքի ազատության իրավունքի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին։
Արթուր Օսիպյանի հրապարակային հայտնի գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարեւորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը եւ սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք։
Այս համատեսքտում վերստին արձանագրում ենք իրավապահ մարմինների՝ դատախազության եւ քննչական կոմիտեի՝ ընտրովի արդարադատության իրականացումը՝ հիմնված քաղաքական նպատակահարմարության վրա՝ ի պաշտպանություն բացառապես կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչների։
Հակառակ դեպքում, քրեաիրավական գնահատական կտրվեր կառավարող քաղաքական ուժի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ առերեւույթ ատելության խոսք, հրապարակային բռնության կոչեր եւ սպառնալիքներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու , պարունակող հանրային խոսքին, ինչպես նույն դրվագում, այնպես էլ նախորդած օրերին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում։
Սրանով հերթական անգամ ընդգծվում է իրավապահ համակարգի անկախության եւ գործնեության անաչառության բացակայությունը՝ էական հարված հասցնելով այդ մարմինների հանրային հեղինակությանն ու վստահելիությանը։ Ավելին՝ նման պրակտիկան խաթարում է եվրոպական սկզբունքներին համահունչ պետական ինստիտուտների կայացումը։
Հաշվի առնելով վերգրյալը՝ պահանջում ենք Գլխավոր դատախազությունից եւ Քննչական կոմիտեից՝
- Անհապաղ արգելանքից ազատ արձակել Արթուր Օսիպյանին եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը,
- Գործնեության շրջանակներում պահպանել անկախության եւ անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,
- Բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումերը, այդ թվում՝ բացառել քրեական գործիքակազմի անօրինական եւ անհամաչափ կիրառումը ընտրական գործընթացի շրջանակներում՝ կառավարող քաղաքական ուժի դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով»։
Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ
Այ տականք ինչի ես կենդանի, գնայիր զոհվեիր, ռադդ քաշի համաբալի մեկը. Փաշինյանը սկսեց վիրավորել
Source: https://news.am/hy/news/1036950
Armenia
13 ՀԿ–ներ Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։