Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ զորահանդեսը կկայանա մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում, և կմեկնարկի ժամը 10։00-ին։
Այս առնչությամբ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախօրեին տեսանյութ էր հրապարակել՝ նշելով. «Հանրությանը ներկայացվելու է այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել ենք, քողարկել ենք, չենք խոսել դրա մասին, համեստորեն լռել ենք։ Հիմա պիտի հանրությանը ներկայացնենք որպես հաշվետվություն, թե ինչ ենք արել վերջին 4 տարիների ընթացքում»։
Source: https://news.am/hy/news/1037098
Armenia
Զորահանդեսին ընդառաջ այսօր Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, մայիսի 22-ին Երևանում՝ 2 կրակոց․ ՊՆ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։