Չինաստանի Չունցինում հորդառատ անձրևների հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այդ մասին մայիսի 25-ին, հղում անելով աղբյուրին, հայտնել է Xinhua գործակալությունը։
«Չունցինի Յոնգչուան շրջանում գրանցվել են ծայրահեղ ուժեղ անձրևներ, որոնք հանգեցրել են երեք մարդու մահվան», — ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Չունցինի ջրհեղեղների և երաշտի դեմ պայքարի քաղաքային և շրջանային կառավարման կենտրոնները դեպքի վայր են ուղարկել ավելի քան 400 մարդուց կազմված փրկարարական խումբ։ Նրանց թվում են հասարակական անվտանգության, արտակարգ արձագանքման և հրշեջ ծառայությունների մասնագետներ։
Այս պահին ընդհանուր առմամբ տարհանվել է 168 մարդ, 82 մարդ տեղավորվել է նոր բնակելի թաղամասերում։ Ինչպես հայտնել է գործակալությունը, փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։
Source: https://news.am/hy/news/1038004
World
Xinhua. Չունցինում ջրհեղեղի հետևանքով երեք մարդ է զոհվել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։