Այսօր՝ մայիսի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։15-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր Մ3 ավտոճանապարհի 71 կմ հատվածում, Ապարան-Քուչակ հատվածում բախվել են «Nissan Teana» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում, «Volkswagen»-ն էլ բախվել է ծառին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ «Nissan»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել։

Source: https://news.am/hy/news/1038019