Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, կատարվում են վարութային գործողություններ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,– ասացին կոմիտեից։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իրավապահներն այսօր խուզարկություններ են իրականացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքի Արարատի մարզի գրասենյակում. բերման ենթարկվածներ կան:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը NEWS.am–ի հետ զրույցում նշել էր, որ այսօր՝ մայիսի 27–ին առավոտյան ժամը 7–ի սահմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության 8 աջակիցների բերման են ենթարկել, նրանք տեղափոխվել են Հակակոռուպցիոն կոմիտե, սակայն փաստաբանների չեն ներգրավել, վերջիններս հնարավորություն չունեն մասնակցելու հարցաքննություններին, խոչընդոտում են իրենց աշխատանքը։

Այս առնչությամբ, Տիգրան Հայրապետյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, սակայն որևէ արձագանք դեռ չկա։

Source: https://news.am/hy/news/1038731