Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանն ընտրություններում պարտվելու դեպքում կհամարձակվի չեղարկել դրանց արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել։
Մեղրիում մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում քաղաքական գործիչը նկատել է, որ նման գործողությունները հղի են հեղափոխական հետևանքներով․ հասարակությունը լարված է, կրքերը՝ բորբոքված, իսկ տարբեր կուսակցությունների ու ուժերի ընտրազանգվածը՝ մոբիլիզացված։ «Նման իրավիճակներում շատ ռիսկային է գնալ նման ապօրինությունների։ Ինքն իրեն արջի ծառայություն կմատուցի։ Չեմ առաջարկում նման բան անել»,- նշել է Քոչարյանը։
Քոչարյանը կարծում է, որ իշխող ուժի պարտության դեպքում Ադրբեջանի հետ պատերազմ սկսվելու մասին Փաշինյանի սպառնալիքները շանտաժ են, որի տակ ոչինչ չկա. դա լոկ Փաշինյանի վերընտրվելու մոլուցքն է և այլ բացատրություն չկա։
Source: https://news.am/hy/news/1038755
Armenia
Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս ընտրություններում պարտվելու դեպքում չգնալ ապօրինի քայլերի. հղի է հեղափոխությամբ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։