Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում այս պահին ընթանում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական երթն ու բնակչության իրազեկման ակցիան։ Քարոզարշավը, որը ներառում է Զեյթուն թաղամասի բակային տարածքների, կենտրոնական փողոցների և առևտրի կետերի ակտիվ շրջայցեր, գլխավորում է պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի առաջնորդ Նարեկ Կարապետյանը։
Այս նախընտրական շրջայցի ընթացքում դաշինքի աջակիցները և ակտիվիստները ուղիղ հանդիպումներ են անցկացնում տեղի բնակիչների և առևտրի ոլորտի աշխատակիցների հետ՝ նրանց ներկայացնելով դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջնահերթությունները։
Source: https://news.am/hy/news/1039421
Armenia
«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը Զեյթունում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։