Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Իջեւանում հայտարարեց, որ Ջերմուկի դիրքը զիջելու մասին հայտարարությունը սուտ մատնություն է եղել։
«Մայիսի 21-ին կալուգացու կուսակցության մի ներկայացուցիչ հանդես է գալիս տեսաուղերձով, որտեղ նաև դեմքը փակած, դիմակավորված մի անձնավորություն պատմում է, որ Ջերմուկում դիրք են զիջել։ Բնականաբար պաշտպանության նախարարությունը հերքումով է հանդես գալիս և դիմում ենք իրավապահներին գնահատական տալ դրան։
Երեկ Քննչական կոմիտեն պարզել է, բացահայտել է, որ սա սուտ մատնություն է, արդեն կա մարդ, ով խոստովանել է, որ ինքը խաբել է, ստել է, ըստ էության սուտ մատնություն է կատարել, բայց կարևորը այս ամեն ինչը կազմակերպել և բեմադրել են «Ուժեղ Հայաստան» կոչվող կուսակցության ներկայացուցիչները, Սամվել Կարապետյանի մանկլավիկները։ Դուք Հայաստանի Հանրապետության սահմանին կանգնած զինվորի նկատմամբ տեղեկատվական դիվերսիա եք իրականացնում, դուք դիվերսանտ եք»,– ասել է Պապիկյանը։
Source: https://news.am/hy/news/1039675
Armenia
«Դուք դիվերսանտ եք». Պապիկյանը՝ «Ուժեղ Հայաստանին»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։