Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ընթանում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը. դաշինքը բազմամարդ երթ է անցկացնում։
Շարասյունը գլխավորում է դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը՝ Նարեկ Կարապետյանը։ Երթի մասնակիցներն անցնում են համայնքի գլխավոր փողոցներով՝ վանկարկելով ակցիայի հիմնական կարգախոսը. «Սամվե՛լ, վարչապե՛տ»։ Այսպիսով, քաղաքացիներն իրենց աջակցությունն են հայտնում «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանն անձամբ չի կարող մասնակցել երթին, քանի որ այս պահին տնային կալանքի տակ է։
Source: https://news.am/hy/news/1035453
Հայաստան
ՈՒՂԻՂ. «Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Շենգավիթում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։