Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսից պատասխանել են արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Շատ լավ է, որ մեր կլիենտը սկսել է արդեն նյարդայնանալ Հայ ազգային կոնգրեսի ուղղությամբ։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ հենց, Նիկոլ Փաշինյան, քո գիտելիքների բացակայության պատճառով է, էն, որ դու գիրք չես կարդացել, ընդհանրապես ոչ մի պատկերացում չունես աշխարհաքաղաքական իրողությունների մասին, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության, բանակցությունների, ռազմարվեստի մասին, հենց էդ պատճառով մենք ունեցանք այս աղետալի պատերազմները և հայտնվեցինք այսքան ջարդված ու նվաստացած վիճակում։

Բայց սա մի կողմ: Սա ասում է մի մարդ Վանո Սիրադեղյանի մասին, որը բառիս բուն իմաստով, լինելով Հայաստանի վարչապետ, սպանել է Վանո Սիրադեղյանին: Որովհետև ընդամենն պետք էր, որ նա Վանո Սիրադեղյանին վերադարձներ Հայաստան և ազատեր այն բոլոր անարդար մեղադրանքներից և հետապնդումններից, որոնք պետականորեն իրականացվել էին նրա դեմ։

Նա Վանո Սիրադեղյանի ուղարկեց մի մեսիջ, ասելով. «Դու միևնույն է պետք է նստես, հետո, միգուցե, ես քեզ համաներում շնորհեմ»։ Դա սպանեց Վանոյին։

Ես հիմա մտածծում եմ, միգուցե Վանոն հենց քեզ նկատի ուներ և քո ամբողջ շայկան, երբ գրեց «Գադերի ժամանակը» գիրքը»,- Facebook-ի իր էջում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանը:

Source: https://news.am/hy/news/1035468