ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդա նահանգի դատարան է ներկայացրել «The Wall Street Journal» թերթի և դրա մայր ընկերության՝ «News Corp.»-ի դեմ զրպարտության վերաբերյալ 10 միլիարդ դոլարի հայցի փոփոխված տարբերակը։ Հայցը կապված է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ նրա ենթադրյալ սերտ կապերի մասին հոդվածի հետ։ Այս մասին հայտնել է «Bloomberg» գործակալությունը։
Գործակալությունը նշում է, որ հայցի նոր տարբերակը Ֆլորիդայի դաշնային դատարան է ներկայացվել չորեքշաբթի ուշ երեկոյան՝ դատավորի կողմից սահմանված ժամկետի խիստ համապատասխանությամբ։ Ապրիլին դատավորը մերժել էր նախնական բողոքը՝ համարելով, որ դրանում բավարար չափով հիմնավորված չէ այն պնդումը, թե լրագրողները գործել են չարամտորեն, այսինքն՝ միտումնավոր հրապարակել են կեղծ տեղեկատվություն կամ անփույթ արհամարհանք են դրսևորել ճշմարտության նկատմամբ։ «Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Թրամփի փաստաբան Ալեխանդրո Բրիտոն փոփոխված հայցում հայտարարել է, որ պատասխանողները հանցավոր անփութություն են դրսևորել հավաստիության ստուգման հարցում և «նպատակաուղղված կերպով խուսափել են ճշմարտությունից»։
Դատական քննության առիթ է դարձել 2025 թվականի հուլիսին «WSJ»-ի հրապարակած հոդվածը։ Դրանում պնդվում էր, որ 2003 թվականին Էփշտեյնի 50-ամյակի առթիվ նրան նվիրված գրքում եղել է մի նամակ՝ շրջանակված մերկ կնոջ տեսքով մեքենագիր տեքստով և «Դոնալդ» ստորագրությամբ։ Թրամփն այն ժամանակ հերքել էր դա և սպառնացել դատի տալ թերթին, ինչից հետո միլիարդավոր դոլարների հայց էր ներկայացրել հրատարակիչ «Dow Jones & Co.»-ի և դրա մայր ընկերության՝ «News Corp.»-ի դեմ։
Source: https://news.am/hy/news/1039029
World
Թրամփը WSJ-ի դեմ Էփշտեյնի հետ կապերի մասին հոդվածի պատճառով հայցի նոր տարբերակ է ներկայացրել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։