Al Jazeera հեռուստաալիքը հաղորդում է Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների ինտենսիվ միջնորդական գործունեության մասին։

Պակիստանի ներքին գործերի նախարարը Թեհրանում է, և սա նրա երկրորդ այցն է մեկ շաբաթվա ընթացքում։

Լրատվամիջոցի կարծիքով՝ դա շատ կարևոր ազդակ է նրա մասին, որ միջնորդները հենց հիմա գործում են շատ վճռականորեն՝ խուսափելու համար ցանկացած էսկալացիայից, հատկապես երբ խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցին։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Al Jazeera-ին հայտնել է, որ բանակցողները շատ մոտ են համաձայնության հասնելուն և ներկայում աշխատում են տեքստի նախագծի վրա։

Միևնույն ժամանակ, մեկ այլ աղբյուր հայտնել է, որ դեռ վաղ է դատել այն մասին, թե արդյոք հնարավոր է հասնել լուրջ, վերջնական համաձայնության։

Source: https://news.am/hy/news/1037373