Իսրայելի մշակույթի և սպորտի նախարար Միկի Զոարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամի պետության»՝ զգուշացնելով, որ Անկարան կարող է դառնալ Իսրայելի հաջորդ լուրջ հակառակորդը, գրում է Middle East Eye-ը։
Իսրայելական Srugim լրատվամիջոցին տված հարցազրույցում Միկի Զոարն այս դիտարկումներն արել է դեպի Գազա ուղևորվող «Սումուդ» համաշխարհային նավատորմի քննարկման ժամանակ, որն այս շաբաթվա սկզբին դուրս էր եկել թուրքական Մարմարիս նավահանգստային քաղաքից և ավելի ուշ ենթարկվել իսրայելական ուժերի հարձակմանը։
«Մենք պետք է սկսենք Թուրքիային վերաբերվել որպես թշնամի պետության: Եթե Թուրքիան ընտրի մեր դեմ պատերազմի ուղին, նա, անկասկած, շատ թանկ գին կվճարի։ Իսրայելը գիտի, թե ինչպես պաշտպանվել և ինչպես վնասել նրանց, ովքեր վնասում են իրեն»,- կարծում է նախարարը։
Ըստ պաշտոնյայի՝ Անկարան «առանց կասկածի ահռելի գին կվճարի», եթե պատերազմ սկսի Իսրայելի դեմ։
Նա պնդել է նաև, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ բանակ է ստեղծելու Իսրայելը նվաճելու համար։
«Կային իրանցիներ, որոնք նույն կերպ էին մտածում, և նայեք, թե որտեղ են նրանք հիմա։ Եթե թուրքերն էլ նույն կերպ մտածեն, նրանք շատ ավելի վատ դրության մեջ կհայտնվեն»,- ասել է Զոարը։
Source: https://news.am/hy/news/1037361
Football
Իսրայելի մշակույթի և սպորտի նախարարը հայտարարել է, որ Թուրքիային պետք է վերաբերվել որպես «թշնամի պետության». MEE
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։