ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Երևան, որտեղ ստորագրել է կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր և հունիսին կայանալիք ընտրությունների ֆոնին իր աջակցությունը հայտնել Հայաստանի որդեգրած արևմտյան կուրսին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
«Երեքշաբթի օրն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Երևան, որտեղ ստորագրել է կրիտիկական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ոլորտում համագործակցության մասին համաձայնագրեր և հունիսյան ընտրություններից առաջ վերահաստատել Հայաստանի արևմտամետ կուրսի հանդեպ Վաշինգտոնի աջակցությունը։ Սա բարձրաստիճան պաշտոնյաների հերթական այցն էր, ինչը փաստում է, թե Սպիտակ տունը որքան լուրջ է վերաբերվում Հարավային Կովկասին։ Մինչ Թրամփի վարչակազմն աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ամրապնդման ուղղությամբ, որի հիմքում երկու երկրների միջև տարանցիկ միջանցքի բացումն է, Վրաստանը փորձում է իր տեղը գտնել բանակցությունների սեղանի շուրջ։ Անշուշտ, նրա սևծովյան նավահանգիստները կարևոր դեր կխաղան դեպի Եվրոպա ապրանքների փոխադրման գործում»,- ասված է The Washington Post-ի հրապարակման մեջ։
Source: https://news.am/hy/news/1038703
Armenia
The Washington Post․ Ռուբիոյի այցը Երևան՝ աջակցություն Հայաստանի արևմտյան ուղեգծին հունիսյան ընտրություններից առաջ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։