Շվեյցարիայի Վինտերտուր քաղաքի երկաթուղային կայարանում հինգշաբթի տղամարդը դանակի հարվածներ է հասցրել երեք մարդու, իշխանությունները միջադեպն անվանել են «ահաբեկչական ակտ», ինչից հետո նա ձերբակալվել է, հայտնում է Associated Press-ը:
Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 08:30-ին:
Կասկածյալը, որը ձերբակալվել է արտակարգ ծառայությունների ահազանգից հինգ րոպե անց, Վինտերտուրում բնակվող Թուրքիայի և Շվեյցարիայի երկքաղաքացիություն ունեցող 31-ամյա տղամարդ է, հայտնել է տարածաշրջանային ոստիկանության պետ Մարիուս Վայերմանը: Նա հավելել է, որ հանցագործը հայտնվել էր իշխանությունների տեսադաշտում դեռևս 2015 թվականին՝ Իսլամական Պետության քարոզչություն տարածելու համար:
Վերջին օրերին նա տեղավորվել էր հոգեբուժական կլինիկայում, երբ զանգահարել էր ոստիկանության արտակարգ օգնության համարին և տվել «խառնաշփոթ մեկնաբանություններ», սակայն չորեքշաբթի նրան դուրս էին գրել, քանի որ բժիշկը որոշել էր, որ նա վտանգավոր չէ: Հարձակման հետևանքով վիրավորվել են 28, 43 և 52 տարեկան երեք շվեյցարացիներ:
Ըստ Վայերմանի՝ առաջին երկուսը կեսօրին արդեն դուրս էին գրվել կամ պատրաստվում էին դուրս գրվել հիվանդանոցներից։ Նրանցից ավագը կոնքի վիրահատությունից հետո դեռ հիվանդանոցում էր։ Վայերմանն ասել է, որ քննիչների կարծիքով՝ տղամարդը գործել է միայնակ։
Ցյուրիխի անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյա Մարիո Ֆերը հարձակումը սարսափելի ահաբեկչական ակտ է որակել:
Ըստ նրա՝ կասկածյալը ծնվել է Շվեյցարիայում, 2009 թվականին ստացել է Շվեյցարիայի քաղաքացիություն և, ըստ ամենայնի, վերջին երկու տարվա մեծ մասն անցկացրել է Թուրքիայում։ Շվեյցարիայի հյուսիս-արևելյան Վինտերտուրը, որը երկրի խոշորագույն քաղաք Ցյուրիխի մոտակայքում, ունի շուրջ 123 հազար բնակիչ։
Source: https://news.am/hy/news/1039206
World
Շվեյցարիայում՝ երկաթուղային կայարանում, Թուրքիայի քաղաքացին դանակահարել է երեք մարդու
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։