ՌԴ կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել երկրից ավիացիոն կերոսինի արտահանման վրա։ Սահմանափակումը գործելու է մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը, հայտնում է նախարարների կաբինետի կայքը։
Ընդունված որոշման նպատակն է՝ կայուն իրավիճակ ապահովել վառելիքի ներքին շուկայում։
Արգելքը չի տարածվում ավիակերոսինի այն խմբաքանակների վրա, որոնք արդեն անցնում են մաքսային ընթացակարգեր, այն վառելիքի վրա, որն օգտագործվում է օդանավերի կողմից թռիչքի ընթացքում, ինչպես նաև միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում իրականացվող մատակարարումների վրա։
ՌԲԿ-ն մայիսի 26-ին գրել էր, որ կառավարությունը քննարկում է ինչպես ավիացիոն կերոսինի, այնպես էլ դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Պարբերականն ընդգծել էր, որ նախկինում կառավարությունը բազմիցս սահմանափակել է բենզինի և դիզվառելիքի արտահանումը, սակայն դեռևս ոչ մի անգամ երկրից ավիացիոն կերոսինի արտահանման արգելք չի սահմանել։ 2023 թվականին «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հայտնել էր, որ նման արգելք դիտարկվում է, սակայն այն ժամանակ վառելիքի այս տեսակի արտահանումը չսահմանափակվեց։
Ռուսաստանում վառելիքի արտադրությունը նվազել է, այդ թվում՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ) ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պարբերական հարվածների պատճառով։ Ավելի վաղ ՌԴ իշխանություններն արդեն սահմանել էին բենզինի արտահանման արգելք (գործում է ապրիլի 1-ից հուլիսի 31-ը)։ Բացի այդ, արդեն իսկ գործում են դիզելային վառելիքի արտահանման ընտրովի սահմանափակումներ։
Վառելիքի, այդ թվում՝ ավիացիոն կերոսինի համաշխարհային գները աճել են Հորմուզի նեղուցով տանկերների շարժի դադարեցման պատճառով, որն Իրանը փակել է մարտի սկզբին։ Գների աճի և ավիակերոսինի դեֆիցիտի պատճառով եվրոպական խոշորագույն ավիաընկերությունները ստիպված են եղել վերանայել չվերթների չվացուցակը և հրաժարվել որոշ թռիչքներից
Source: https://news.am/hy/news/1039887
World
Ռուսաստանն առաջին անգամ արգելել է ավիացիոն կերոսինի արտահանումը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։