ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ ենթադրել է, որ Կիևում բնակելի շենքին Ռուսաստանի հասցրած հրթիռային հարվածը, որի հետևանքով զոհվել է 24 մարդ, կարող է ի չիք դարձնել Ուկրաինայում Մոսկվայի պատերազմի խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու ջանքերը. հայտնում է Reuters-ը:
Չինաստանից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը, որը մինչ օրս անարդյունք փորձում էր հասնել պատերազմի դադարեցմանը (որն ինքն անվանել է անիմաստ արյունալի սպանդ), ասել է, որ հակամարտությունը քննարկել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, և երկու առաջնորդն էլ համաձայնել են, որ ցանկանում են ռազմական գործողությունների դադարեցում։
«Մենք կցանկանայինք, որ այս հարցը լուծվեր։ Մինչև երեկ երեկոյան ամեն ինչ լավ էր թվում, բայց անցյալ գիշեր նրանք (ուկրաինացիները) ծանր հարված ստացան։ Այսպիսով, դա (պատերազմի ավարտը) տեղի կունենա։ Բայց սա ամոթալի է»,- ասել է Թրամփը՝ նկատի ունենալով ռուսական հարձակումը։
Source: https://news.am/hy/news/1035775
Football
Ռուսաստանի հրթիռային հարվածը Կիևին կարող է ի չիք դարձնել խաղաղության ջանքերը. Թրամփ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։