Այսօր ժամը 12:10-ին հեռախոսազանգ եմ ստացել մի անծանոթ տիկնոջից, որն ինձ հայտնում էր, որ գտնվում է Մետրոպոլիտենում և իրեն այդ պահին ձերբակալում են՝ քպ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար․ այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Մի քանի ընթացակարգային խորհուրդ տվեցի, ասացի, որ արարքն առավելագույնը կարող է որակվել վարչական իրավախախտում, իսկ այդ դեպքում անազատության առավելագույն ժամկետը 3 ժամ է։ Միաժամանակ խնդրեցի զանգահարել թե՛ ազատվելիս և թե՛ ավելի երկար ժամկետով անազատության մեջ պահվելիս։
Հետո դարձավ անհասանելի ու այդպես էլ չզանգահարեց։ Ես էլ զանգում եմ՝ մինչև հիմա անհասանելի է։ Տեղեկություն ունեցողներին խնդրում եմ ինձ տեղյակ պահել - չլինի թե քաղաքացուն 72 ժամով ձերբակալել են ու մնացել է մենակ»։
Source: https://news.am/hy/news/1035807
Football
Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։