ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջվա պես պատրաստ է վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդական ջանքերը, որոնք որոշ ժամանակավորապես կասեցվել էին, լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է Associated Press-ը։

Եվրոպայում, հատկապես մերձբալթյան երկրներում առկա մեծ մտահոգությունների ֆոնին, թե վարչակազմի շահագրգռվածությունը հակամարտության դադարեցման հարցում թուլանում է, Ռուբիոն լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կարծել, որ «պատերազմը կարող է ավարտվել միայն բանակցությունների միջոցով կարգավորմամբ»։

«Դա չի ավարտվի այս կամ այն կողմի ռազմական հաղթանակով»,- ասել է նա։ Բանակցությունների նախորդ փուլերը, ցավոք, եղել են «անարդյունավետ», նշել է Ռուբիոն։

«Բայց եթե մենք բանակցություններ վարելու հնարավորություն տեսնենք, որոնք կլինեն արդյունավետ, այլ ոչ թե հակաարդյունավետ, և որոնք արդյունք տալու շանս կունենան, մենք պատրաստ ենք ստանձնել այդ դերը»,- հավելել է նա։

Source: https://news.am/hy/news/1037622