Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է կիրառել՝ Ռուսաստանի Դաշնության տարածք «Ջերմուկ» ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը կասեցնելու ուղղությամբ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը։
«Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել՝ կասեցնելով «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։ Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկությանը… արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման»,- պնդում է գերատեսչությունը իր հաղորդագրության մեջ։
Ռոսպոտրեբնադզորը համապատասխան ծանուցումներ է ուղարկել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողով և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմիններին։
Source: https://news.am/hy/news/1037615
World
Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։