Ահաբեկչական գործողություն է կանխվել Ռուսաստանի Բելգորոդի մարզում։ Այն պետք է իրականացներ ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված տեղաբնակ մի կին՝ հանդես գալով որպես մահապարտ-ահաբեկիչ: Ոստիկանությունն այժմ փնտրում է ահաբեկչության կազմակերպիչներին ու նրանց օժանդակողներին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը, փոխանցում է «Կոմերսանտ»-ը։
ԱԴԾ-ի վարկածով՝ Բելգորոդի մարզի բնակչուհին հեռախոսային խարդախներին փոխանցել է «խոշոր գումար»: Դրանից հետո նրա հետ կապ են հաստատել անհայտ անձինք, ովքեր ներկայացել են որպես Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Նրանք համոզել են կնոջը գումարը վերադարձնելու պատրվակով մասնակցել «հանցագործների ձերբակալման գործողություններին»։
Ահաբեկչության կազմակերպչի մտահղացմամբ՝ կինը պետք է թաքստոցից վերցներ պայթուցիկ սարքը և այն գործի դներ մարդաշատ վայրում։ «Պայթյունն անխուսափելիորեն կհանգեցներ նրա մահվանը և զգալի զոհերի կպատճառեր խաղաղ բնակչության շրջանում»,— նշված է ԱԴԾ մամուլի հաղորդագրության մեջ։ Փոխարենը՝ կինը դիմել է ԱԴԾ: Հատուկ ծառայությունից հայտնել են, որ պայթուցիկ սարքը վնասազերծվել է։
Source: https://news.am/hy/news/1037712
World
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է «կենդանի ռումբի» մասնակցությամբ ահաբեկչության կանխման մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։