ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում հայաստանցի ներգաղթյալների նկատմամբ կկիրառվեն ԱՊՀ երկրների ներգաղթյալների համար գործող պահանջները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Դա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի արտոնագրեր գնել։

Դա նշանակում է, որ Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգից օգտվելու հնարավորություն ստանալու համար պետք է բնակվել [Ռուսաստանում] առնվազն 5 տարի։ Եվ այդպես շարունակ, և այդպես շարունակ։

Այնտեղ շատ պահանջներ կան։ Բոլորովին այլ պատմություն է։ Դե, պարզապես բոլորը պետք է հստակ, պարզ և ազնվորեն խոսեն դրա մասին։

Ստիպված կլինենք անցնել հայկական ավտոփոխադրողների համար թույլտվության կարգի վերականգնմանը։ Դա անխուսափելի է։ Դա փոխգործակցության առանձին, շատ բարդ ոլորտ է։

Եվ, իհարկե, ստիպված կլինենք անցնել երկաթուղային փոխադրումների սակագների մակարդակի բարձրացմանը՝ ներռուսականից (այժմ գործում են ներռուսական սակագներ) մինչև ԱՊՀ երկրների մակարդակի սակագներ։

Դե և, իհարկե, դա էներգակիրների գների բարձրացումն է։

Այնպիսի արտոնություններ, ինչպիսիք կան այսօր, իհարկե, չեն լինի»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Source: https://news.am/hy/news/1039473